Զելենսկին հայտարարել է արտակարգ դրության ժամանակ սահմանված միջոցների խստացման և սահմանները փակելու մասին

10:26   27 Մարտ 2020    224

Ուկրաինայի իշխանությունները խստացնում են երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում գործող սահմանափակումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մարտի 27-ից փակ կլինեն բոլոր սահմանները: Այս մասին տեսաուղերձով հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այս ռեժիմը բռնապետության մասին չէ, այլ կարգապահության: Այսօր մենք այնքան կոշտ ենք վարվում, որքան պահանջում է ներկան և ապագայի մարտահրավերները: Այս պատճառով կփակվեն բոլոր պետական սահմաններն ու կդադարեցվեն բոլոր ուղևորատար փոխադրումները»,- ասել է Զելենսկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները