ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում 64 երկրների 274 մլն դոլարի օգնություն է հատկացրել

10:37   27 Մարտ 2020    211

Միացյալ Նահանգները ՄԱԿ է ուղարկել մոտ 274 մլն դոլար կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում 64 երկրների շտապ բժշկական եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Այս մասին հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոմպեոյի հայտարարության մեջ նշված է, որ միջոցները փոխանցվելու են համավարակի դեմ առավել խոցելի զարգացող երկրներին եւ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին թույլ կտան օգնություն ցուցաբերել աշխարհի տարբեր տարածաշրջաններում բնակչության առավել կարիքավոր խմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները