Չինաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 55 նոր դեպք է գրանցվել

11:33   27 Մարտ 2020    197

Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը վերջին օրվա ընթացքում ավելացել է 55-ով և հասել 81 340-ի, համավարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգում վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:

55 վարակվածից 54-ը Չինաստան է եկել այլ երկրներից, 17 դեպք գրանցվել է Շանհայում, 4-ական` Պեկինում և Տյանցզինում, 12-ը` Գուանուն նահանգում, 3-ական` Ներքին Մոնղոլիա շրջանում և Ֆուցզյան նահանգում, 2-ական` Շանդուն և Յունան նահանգներում, 1-ական` Լյոանին, Ցյանսու, Սիչուան և Ցյանսի նահանգներում: Ներկայում այլ երկրներից եկած կորոնավիրուսով հիվանդների թիվը Չինաստանում 595 է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակման միակ տեղական դեպքը գրանցվել է Չժեցզյան նահանգում:

Մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, բոլորն էլ Հուբեյ նահանգում: Հիվանդանոցներից դուրս է գրվել 537 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները