Թրամփը Սի Ցզինպինի հետ քննարկել է կորոնավիրուսի համավարակը

11:47   27 Մարտ 2020    202

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկել է կորոնավիրուսի համավարակը:

«Հենց նոր ավարտեցի Չինաստանի նախագահ Սիի հետ շատ լավ զրույցը: Անչափ մանրամասն քննարկեցի կորոնավիրուսը, որը սնանկացնում է մեր մոլորակի մեծ մասը: Չինաստանը շատ բանի միջով է անցել, նա վիրուսի խոր ընկալում ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Թրամփը եւ նրա վարչակազմի մի քանի ներկայացուցիչներ վերջին շրջանում Չինաստանին քննադատում են՝ մեղադրելով, որ իբր թաքցրել է կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունը:

Թրամփը բազմիցս այս ինֆեկցիան անվանել է «չինական վիրուս», իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ «Ուհանի վիրուս», ինչը հարուցել է Պեկինի բողոքներն ու վրդովմունքը: Պոմպեոն նախօրեին Չինաստանին մեղադրել էր, որ վարում է վիրուսի կապակցությամբ «ապատեղեկատվության արշավ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները