Ֆրանսիայում կարանտինի ժամանակ զգալի աճել են ընտանեկան բռնության դեպքերը

12:05   27 Մարտ 2020    210

Ֆրանսիայում ներընտանեկան բռնության դեպքերը զգալի աճել են կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակող քայլերի ուժի մեջ մտնելուց հետո:

Ներկայում Ֆրանսիայում աճել է ընտանեկան այնպիսի վեճերի թիվը, երբ իրավապահների միջամտության հարկ է եղել: Վերջին շաբաթվա ընթացքում նման դեպքերն աճել են 32%-ով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ ամենը տեղի է ունեցել մարդկանց տեղաշարժման սահմանափակման խիստ քայլերի ֆոնին»,-հայտարարել է Կաստաները:

Մարտի 17-ից Ֆրանսիայում երկու շաբաթով փակվել են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոններն ու ոչ մթերային խանութները:

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 29 155-ի, մահացել է 1696 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները