ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկների թիվը 211 000-ից հասել է 3,28 մլն-ի

12:34   27 Մարտ 2020    247

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին ԱՄՆ իշխանությունների կողմից կիրառված արգելքների և սահմանափակումների հետևանքով զգալի տուժել է երկրի տնտեսական վիճակը:

Մեկ շաբաթվա ընթացքում` մարտի 16-21-ը, գործազրկության նպաստի համար դիմել է շուրջ 3,28 միլիոն մարդ, որը ռեկորդային ցուցանիշ է ըստ աշխատանքի նախարարության` 1967 թվականից հրապարակվող հաշվետվությունների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ գործազրկության համար նպաստ ստանալու համար դիմածների թիվը կարճ ժամանակահատվածում 211 000-ից հասել է 3,28 միլիոնի:

Նշվում է, որ հաջորդ շաբաթներին այդ թիվը կարող է ավելանալ, տնտեսագետները կանխատեսել են, որ այն կարող է հասնել 4,4 միլիոնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները