Այսօր Թատրոնի միջազգային օրն է

12:55   27 Մարտ 2020    222

Մարտի 27-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր և համարվում է թատերական արվեստի ներկայացուցիչների մասնագիտական տոնը:

Այն հաստատվել է 1961 թվականին Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի շրջանակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1962 թվականից սկսած այն ընդգրկվել է նշանակալից օրերի ցանկում՝ որպես թատերական աշխատողների ամենամյա տոն:

Թատրոնի Միջազգային ինստիտուտը ստեղծվել է 1948 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին գլխավոր տնօրեն Ջուլիան Հաքսլի և դրամատուրգ Ջոն Փրիսթլիի նախաձեռնությամբ: Այն ստեղծելու նպատակն էր ունենալ մի կառույց, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կլուծեր մշակույթի, արվեստի և կրթության ոլորտի խնդիրները` բարձրացնելով կատարողական արվեստների ներկայացուցիչների կարգավիճակը: Ներկայում այն կատարողական արվեստների խոշորագույն համաշխարհային կազմակերպությունն է և ունի ավելի քան 90 կենտրոն տարբեր մայրցամաքներում:

Ամեն տարի Թատրոնի միջազգային ինստիտուտի գործադիր խորհրդի որոշմամբ համաշխարհային թատերական հասարակությանն են դիմում մշակույթի համաշխարհային գործիչները: Առաջինը նման ուղերձով հանդես է եկել ֆրանսիացի գրող, նկարիչ և կինոռեժիսոր Ժան Կոկտոն` 1962 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները