Բրիտանացի մարմնավաճառները կառավարությունից փոխհատուցում են պահանջում

15:19   27 Մարտ 2020    250

Մեծ Բրիտանիայի սեքս-ինդուստրիայի ներկայացուցիչները փոխհատուցում են պահանջում կառավարությունից՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով եկամուտների նվազման ֆոնին:

Լոնդոնում գործող The English Collective of Prostitutes կազմակերպությունը ցանկանում է, որ իշխանությունները հազարավոր մարմնավաճառների որպես օրինական աշխատողներ ճանաչեն, որոնց, մյուսների նման, փոխհատուցում է հասնում կորոնավիրուսի հետ կապված տնտեսական իրավիճակի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ կազմակերպության հայտարարության, սեքս-աշխատողները ստիպված են լինում սերտ անձնական կապի մեջ մտնել, իսկ դա հենց այն է, ինչից պետք է խուսափել կորոնավիրուսով չվարակվելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները