Հաղթանակի օրվա շքերթից առաջ օտարերկրյա զինծառայողները կկարանտինացվեն

15:53   27 Մարտ 2020    237

Օտարերկրյա զինծառայողները, որոնք պետք է մասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին, Ռուսաստան ժամանելուց հետո երկու շաբաթով կկարանտինացվեն:

Մինչ օրս տասից ավելի երկիր է հայտարարել Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցելու մասին: Շքերթի անցկացման վերաբերյալ որևէ փոփոխություն դեռևս չկա, չնայած իրավիճակն ամեն օր փոխվում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին համատեղ փորձը տեղի է ունեցել մարտի 25-ին Ալաբինոյում: Զորահանդեսին նախապատրաստվելու ընթացքում վերահսկվում է յուրաքանչյուր զինծառայողի առողջությունը: Նախատեսված է 18 համատեղ մարզական հավաք և մեկ գլխավոր փորձ: Միևնույն ժամանակ, զորահանդեսի օդային հատվածը կկրճատվի, կցուցադրվեն միայն ավիացիոն տեխնիկայի հեռանկարային մոդելները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները