Հայտնի է կորոնավիրուսի դեպքում կտրուկ բարդություններ առաջացնող հիվանդությունը

14:41   27 Մարտ 2020    280

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները մոտ 4,5 անգամ մեծացնում են կորոնավիրուսից մահացության հավանականությունը։

Չինացի մասնագետների համապատասխան հետազոտթյունը հրապարակվել է JAMA Cardiology ամսագրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գիտնականների աշխատության մեջ հաստատվում է, որ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարումների և նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների մահացության միջև վիճակագրական զգալի կապ գոյություն ունի։

«Սրտի և անոթների խնդիրներ են ունեցել Ուհանի հիվանդներից յուրաքանչյուր հինգերորդը, ինչը կարող է բացատրել մահացության բարձր մակարդակը»,- պնդում են մասնագետները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները