Ինչու են աշխարհի մի շարք երկրներ քաղաքացիներին պարտադրում դիմակ կրել, մինչդեռ մյուսները դա անիմաստ քայլ են համարում

18:14   27 Մարտ 2020    273

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից հետո իրարամերժ կարծիքներ են տարածվում որպես պաշտպանիչ միջոց բժշկական դիմակների օգտագործման վերաբերյալ։

Մինչ ասիական մի շարք երկրներում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է, իսկ չկրելն անգամ՝ պատժելի, ապա Մեծ Բրիտաիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում միանգամայն թույլատրելի է համավարակային այս ծանր իրավիճակում առանց դիմակների փողոց դուրս գալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կորոնավիրուսի բռնկման հենց սկզբում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ դիմակներ պետք է կրեն վարակակիրները և նրանք, ովքեր սերտ շփման մեջ են հնարավոր վարակակրի հետ։

Այս երկու դեպքից բացի, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, և դրա համար մի քանի հիմնական պատճառներ կան․ առաջինն այն է, որ դիմակն այնքան էլ վստահելի պաշտպանություն չի կարող ապահովել:

Վարակը հիմնականում փոխանցվում է կաթիլների և «վարակված» մակերեսին դիպչելու արդյունքում, ուստի՝ դիմակը կարող է ձեզ միայն մոտ գտնվող անձանց փռշտոցից կամ հազից պաշտպանել։ Այդ պատճառով էլ մասնագետները նշում են, որ ձեռքերն օճառով և ջրով հաճախ լվանալը շատ ավելի արդյունավետ միջոց է պաշտպանվելու համար: Բացի այդՙ դիմակի օգտագործման կարևորագույն կետերից է դրա ճիշտ հեռացումը դեմքից՝ խուսափելով վարակի՝ դիմակից ձեռքերին փոխանցումից:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները