Եվրախորհրդարանը COVID-19-ի դեմ պայքարի համար 37 մլրդ եվրո կհատկացնի

18:44   27 Մարտ 2020    273

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երեկ հավանություն են տվել ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված արտակարգ միջոցառումների փաթեթին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրոպայի երկրներին աջակցելու և համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմացնելու համար:

Փաստաթուղթը նախատեսում է, որ 37 մլրդ եվրո կուղղվի այն անհատներին, տարածաշրջաններին և երկրներին, որոնք առավել շատ են տուժել կորոնավիրուսի համավարակի հետևանքով: Այդ գումարները նախատեսված են առողջապահության, փոքր և միջին բիզնեսի, աշխատաշուկայի աջակցության և ԵՄ տնտեսության այլ խոցելի մասերի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախատեսվում է նաև, որ ԵՄ համերաշխության հիմնադրամը (EUSF) կմինչև 800 մլն եվրո կտրամադրի առողջապահության ոլորտում ծախսերը հոգալու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները