Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 81-ի

18:52   27 Մարտ 2020    258

Դրան զուգահեռ մեծանում է նաեւ առողջացածների թիվը, որոնք արդեն 13-ն են: Կարանտինի մեջ է 4 405, հիվանդանոցային պայմաններում բուժվում է 247 մարդ:

Ըստ Վրաստանի կառավարության պաշտոնական կայքի, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 81-ի: Առողջացել է 13 մարդ: Կարանտինի մեջ է 4 505, հիվանդանոցային բուժում է ստանում 247 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի պատճառով Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակել է երկրի սահմաններն արտասահմանցիների համար: Մինչեւ ապրիլի 21-ը երկրում հայտարարված է արտակարգ դրություն, երկու շրջաններում՝ Մարնեուլիում եւ Բոլնիսում կարանտին է մտցված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները