Վենեսուելայի նախագահը պատասխանել է ԱՄՆ-ի՝ թմրանյութերի առևտրով զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներին

19:42   27 Մարտ 2020    296

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների կողմից թմրանյութերի առևտրի վերաբերյալ իր նկատմամբ ներկայացված մեղադրանքները ստահոդ են:

Մադուրոն ընդգծել է նաև, որ իր երկիրը 15 տարվա ընթացքում պահպանում է «թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ռեկորդը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր կյանքը հանուն հասարակության շահերի պայքար է եղել, իմ կյանքը եղել է ամենօրյա պայքար հանուն ժողովրդական և աշխատավորական շարժման»,-Twitter-ում գրել է Վենեսուելայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները