Բրիտանիայի վարչապետի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

20:37   27 Մարտ 2020    522

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ արտահայտվել են թույլ ախտանշաններ: Կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել»,-գրել է Մեծ Բրիտանիայի ղեկավարը:

Նա մանրամասնել է, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Միասին լինելու դեպքում կհաղթահարենք այն»,-գրել է վարչապետը՝ կից կիրառելով #Մնատանըկյանքերփրկիր հեշթեգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները