Սի Ծինփինը Թրամփին կոչ է արել կորոնավիրուսի ֆոնին բարելավել ամերիկա-չինական հարաբերությունները

21:02   27 Մարտ 2020    339

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի առաջացրած ճգնաժամի ֆոնին քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Մարտի 27-ին Չինաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու երկու երկրների հարաբերությունները: Տեղեկացվում է, որ զրույցի ընթացքում Ծինփինը նշել է, որ ամերիկա-չինական հարաբերություններում կարևոր պահ է հասունացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Համատեղ աշխատանքը օգտակար է երկու կողմերի համար, հակամարտելը վնաս է հասցնում երկու կողմերին: Համագործակցությունը միակ ելքն է»,-նշել է Չինաստանի առաջնորդը:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կարևոր քայլեր կանի փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված ամերիկա-չինական հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները