2020թ. նավթի և գազի ցածր գինը կպահպանվի

21:17   27 Մարտ 2020    568

Moody’s հեղինակավոր վարկանիշային գործակալությունը կանխատեսել է, որ 2020 թվականին նավթի ու գազի գները կշարունակեն ցածր մնալ:

Գործակալության կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի հասցրած հարվածի հետևանքները կշարունակեն պահպանվել նաև այս տարվա երկրորդ եռամսյակում: Գործակալությունը ուշադրություն է հրավիրել նաև ամբողջ աշխարհում նավթի պահանջարկի անկման փաստին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամների և կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք այլ երկրների միջև համաձայնության չգալու փաստը բերել է գների անկայունության»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ նավթի գները 2020 թվականին ցածր կլինեն, սակայն նավթային շուկան կկայունանա առաջարկների նվազեցման հաշվին:

Moody’s-ի կանխատեսմամբ՝ Brent ապրանքանիշի նավթի գինն այս տարի կշարունակի մնալ մեկ բարելի համար 35-40 դոլարի սահմանում, իսկ հաջորդ տարի այն կաճի մինչև 45-50 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները