Գիտնականները պարզաբանել են՝ արդյոք հնարավոր է ջրի միջոցով վարակվել կորոնավիրուսով

21:35   27 Մարտ 2020    320

Ամերիկացի բնապահպան գիտնականներն ասում են, որ շրջակա միջավայրում վիրուսների պահվածքը մեծապես կախված է դրանց կառուցվածքից:

Գիտնականները չեն կարող արագ հասկանալ, թե ինչպես է վարվում նոր վիրուսը շրջակա միջավայրում, բայց հաճախ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք նա «փաթաթված է» լիպիդային շերտերով, թե «մերկ» է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եթե վիրուսը «հագնված է», դա օգնում է նրան չհանդիպել հյուրընկալողի իմունային համակարգին, իսկ «մերկ» վիրուսները կարող են հեշտությամբ տարածվել ջրի մեջ:

Գիտնականները ուսումնասիրություն են իրականացրել և պարզել, որ ջրի զտիչները հաղթահարում են SARS-CoV-2-ին նման վիրուսների՝ ջրի մեջ ներթափանցելու խնդիրը: Այս հիմքով էլ ենթադրվում է, որ ջուրը չի կարող լինել կորոնավիրուսի փոխանցման հիմնական ուղին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները