Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի

21:57   27 Մարտ 2020    305

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել. մահացել է 969 մարդ, հայտարարել է առողջապահության արտակարգ իրադրության հարցերով հանձնակատար Դոմենիկո Արկուրին։

«Այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 950-ի դեպք, 589 մարդ ապաքինվել է»,- ասել է Արկուրին ուրբաթ երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ցավոք, մահացել է 969 մարդ», - նշել է Արկուրին:

Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86,498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է COVIND-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համաճարակի մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն ավելի քան 559,143 մարդ է վարակվել, ավելի քան 25,278մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները