Աշխարհը կաղքատանա կորոնավիրուսի պատճառով: Ո՞վ եւ որքա՞ն կվճարի. BBC

09:08   28 Մարտ 2020    250

Փորձագետները կանխատեսում են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով շուրջ 4 տրլն դոլարի կորուստ:

Կորոնավիրուսի հետեւանքով համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի եզրին է: Վիրուսն արդեն արժեցել է աշխարհին տասնյակ միլիարդ դոլարներ, եւ դա միայն սկիզբն է, նախազգուշացնում են տնտեսագետները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եթե նախքան ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում կարանտին հայտարարելը փորձագետները զգուշորեն կանխատեսում էին աշխարհում հարստության աճի տեմպերի դանդաղումը, ապա ներկայում մեծամանությունը համակարծիք է, որ աշխարհը կաղքատանա,-գրում է BBC-ն:

Կորոնավիրուսը հարվածել է բորսաներին. ներդրողներն այլեւս չեն հավատում, որ ամեն ինչ կհաղթահարվի:

«Հակաճգնաժամային գործիքները, որոնք մշակվել են համաշխարհային ֆինանսական համակարգի եւ եվրագոտու ճգնաժամերից հետո, նախատեսված են բոլորովին այլ բնույթի խնդիրների դեմ պայքարելու համար: Այժմ ամեն ինչ այլ է»,-նշում են տնտեսագետները:

Առաջնային ծախսերը կուղղվեն առողջապահությանը: Այն երկրներում, որոնք արդեն գտնվում են ճգնաժամի մեջ, կորոնավիրուսի ծախսերն ավելի մեծ կլինեն:

ԵՄ երկրները ստիպված կլինեն վճարել տարեկան շուրջ 350 մլրդ դոլար մեկ ամսվա կարանտինի հետեւանքները չեզոքացնելու համար:

Պետության աջակցության կարիքը կունենան ինչպես մարդիկ, որոնք զրկվել են եկամտից կորոնավիրուսի պատճառով, այնպես էլ ընկերությունները, որոնք կորցրել են աշխատուժին, մատակարարներին եւ սպառողներին: Այն կարող է ձեւակերպվել որպես բյուջետային սուբսիդիաներ, հարկային արձակուրդ եւ դրամային փոխհատուցում:

Բիզնեսն արդեն ահազանգում է, եւ պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է ոչ միայն եկամտի կորստին: Միլիոնավոր մարդիկ զրկվում են աշխատանքից, հազարավոր ընկերություններ սնանկանում են: Իշխանությունները կանգնած են բարդ ընտրության առաջ՝ աջակցել բիզնեսին այսօր, թե հետո աջակցել գործազուրկներին:

Առաջնագծում են այժմ զբոսաշրջությունն ու ավիացիան: Համավարակը կարող է զրկել ոլորտը 50 մլն աշխատատեղերից եւ կրճատել զբոսաշրջային ծառայությունները մեկ քառորդով ընթացիկ տարում: Ավիաընկերությունները կտրուկ կրճատել են ուղեւորների փոխադրումը:

Վտանգված է սպասարկման ոլորտը՝ ռեստորաններից մինչեւ կինոստուդիաներ եւ տաքսի ծառայություններ:

Մեծ սպորտը զրկվել է հեռարձակումներից եւ տոմսերի վաճառքից գոյացող միլիարդավոր դոլարներից: Դոտացիաներ ստանալու հերթում են նաեւ նավթագազային ընկերությունները, որոնց աշխատանքը խաթարվել է պահանջարկի նվազմամբ եւ նավթի գների անկմամբ:

ԱՄՆ բյուջետային օգնության փաթեթն ացնել է միայն Կոնգրեսի ներքին պալատով, եւ դրա ծավալը հայտնի է միայն մոտավորապես. կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, սակայն չի գերազանցում 50 մլրդ դոլարը, որի մասին խոսել է նախագահ Դոնալդ Թրամփը:

ԵՄ-ն խոստացել է հատկացնել շուրջ 40 մլրդ եվրո: Առավելագույն չափով տուժած Իտալիային կհատկացվի մինչեւ 25 մլրդ եվրո: Շվեյցարիային եւ Հարավային Կորեային՝ 10-ական մլրդ դոլար, Եգիպտոսին՝ 6 մլրդ:

«Մենք ապրում ենք համաշխարհային տնտեսության մեջ, որը միտված է աճող փոխկապակցվածության: Սակայն անսպասելիորեն առողջության պահպանումը պահանջել է մեզնից սոցիալական հեռավորություն պահպանել եւ մեկուսանալ: Դա հակասում է այն ամենին, ինչն ընկած է տնտեսական աճի, բարօրության եւ ֆինանսական կայունության հիմքում»,-նշել է առաջատար տնտեսագետ Մոհամեդ Էլ Էրիանը:

Քանի որ ԱՄՆ-ն, Չինաստանն ու ԵՄ-ն կազմում եմ աշխարհում տնտեսական ակտիվության մեկ երրորդը, անկումը Եվրոպայում եւ զգալի դանդաղումը Չինաստանում կլինի բավարար ամբողջ համաշխարհային տնտեսության հապաղման համար: Իսկ եթե ավելացնենք նաեւ պակաս զարգացած երկրներին սպառնալիքը նավթի եւ մետաղների գների անկման հետեւանքով, ապա պատկերը դառնում է էլ ավելի հուսահատեցնող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները