Հյուսիսային Մակեդոնիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

11:48   28 Մարտ 2020    354

Հյուսիսային Մակեդոնիան դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը:

Այս երկրի դրոշը մարտի 30-ին կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում: Այս մասին հայտնի է դառնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի գրավոր հայտարարությունում, գրում է ТАСС-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային Մակեդոնիան մոտակա ժամանակները կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամ-երկիրը, դաշինքի բոլոր անդամ-երկրներն ավարտել են նրա անդամակցության արձանագրության վավերացման գործընթացը: Այս մասին հաղորդել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բոլոր դաշնակիցներն արդեն ավարտել են անդամակցության արձանագրության վավերացման գործընթացը: Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա ամենամոտ ապագայում»,-ՆԱՏՕ-ի վիճակի մասին իր ամենամյա ելույթում հայտարարել է Ստոլտենբերգը:

Ենթադրվում էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի` դաշինք ընդունելության մասին հայտարարությունը կհնչի ապրիլին` Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստի ժամանակ, սակայն Ստոլտենբերգը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով այդ հանդիպման կայացման վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները