Համաճարակի պատճառով Իտալիայի նախագահը ուղերձով դիմել է ժողովրդին. РИА Новости

12:04   28 Մարտ 2020    475

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան հայտնել է COVID-19-ի համավարակի դեմ պայքարին ուղղված եվրոպական նոր մոտեցումների անհրաժեշտության մասին և հույս է հայտնել, որ կորոնավիրուսի վտանգավորությունը Եվրոպայի համար կարժևորվի «ավելի վաղ, քան դրա ուշացած դառնալը»:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մենք կհաղթահարենք մեր պատմության տխուր էջը: Մենք տեսել ենք պատկերներ, որոնք անհնար է մոռանալ»,- ասել է նա հեռուստատեսությամբ իտալացի ժողովրդին ուղղված ուղերձում և շեշտել, որ հատկապես ավագ սերունդն այժմ շատ մեծ գին է վճարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անհրաժեշտ են հետագա ընդհանուր առաջնահերթություններ: Դրանք կփոխարինեն հնացած համակարգերին, որոնք այլևս չեն համապատասխանում ողբերգական պայմանների իրականությանը, որում գտնվում է մեր երկիրը: Ես հույս ունեմ, որ բոլորը կհասկանան Եվրոպայի համար առկա վտանգների լրջությունը, քանի դեռ ուշ չէ»,- ասել է Մատարելան:

Նա ընդգծել է, որ Իտալիայում վերջին մի քանի օրերի ընթացքում նախորդ շաբաթների համեմատությամբ նկատվում է նոր վարակումների աճի դանդաղում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները