ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 100 հազարը

12:23   28 Մարտ 2020    336

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 100.000-ը, մահացել է 1587 մարդ:

Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից: Ըստ նշված տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 101.652 է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսի վարակումների թվով ԱՄՆ-ն այս պահին առաջին տեղում է՝ շրջանցելով Իտալիան՝ վարակման 86.498, մահվան 9134 դեպք, և Չինաստանը՝ վարակման 81.340, մահվան 3292 դեպք:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մահվան դեպքերի թվով առաջին տեղում է Նյու Յորք քաղաքը (366): Երկրորդ տեղում է Վաշինգտոն նահանգի Քինգ քաղաքը (109):

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները