ՌԴ-ը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային առաջարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ բանաձև ընդունել

12:41   28 Մարտ 2020    310

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցում համերաշխության մասին բանաձևի ընդունման նախաձեռնություն է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա:

Այս մասին Life.ru-ի փոխանցմամբ, հաղորդվում է կազմակերպությանը կից ՌԴ մշտական ներկայացուցչության կայքում:

«Ռուսաստանի նախաձեռնած բանաձևը, մասնավորապես, նախատեսում է համավարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի առաջնային դերակատարման ճանաչումը, միասին և ԱՀԿ-ի հետ պայքարելու համար պետությունների համաձայնությունը»,- նշվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանը նաև առաջարկում է հրաժարվել առևտրային պատերազմներից և միակողմանի պատժամիջոցներից, հակազդել առաջին անհրաժեշտության պարագաների հարցում ֆինանսական սպեկուլյացիաներին աջակցություն տրամադրել CoViD-19-ից ամենաշատը տուժած երկրներին, հատկապես զարգացող և ընդունել հիվանդության մասին հավաստի և գիտականորեն հիմնավորված տեղեկատվության տարածման անհրաժեշտությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները