Covid-19-ի պատճառով Թուրքիան դադարեցրել է միջազգային ավիահաղորդակցությունը. РИА Новости

13:10   28 Մարտ 2020    305

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրը դադարեցնում է օտարերկրյա պետությունների հետ ավիահաղորդակցությունը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ այս որոշումը կայացվել է երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները չեն բացառել, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում արտակարգ դրություն կհայտարարվի, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ավելի վաղ հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է ավելի քան 1000-ով՝ հասնելով 3629-ի, մահացածների թիվը հասել է 75-ի:

Նա հավելել է, որ «կյանքը Թուրքիայում կանգ է առել 80 տոկոսով»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները