Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3460-ի

15:20   28 Մարտ 2020    265

Իսրայելում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 3460 դեպք, որից 12-ը՝ մահվան ելքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։

Իսրայելական նախարարության տվյալների համաձայն՝ շաբաթ 09։00-ի դրությամբ Իսրայելում կորոնավիրուսով ախտահարված 3460 անձանցից 50-ի վիճակը գնահատվում է ծանր։ 469 հիվանդ գտնվում է հիվանդանոցում, 1828 մարդ բուժում է ստանում տնային պայմաններում, 484-ը հատուկ կենտրոններում գտնվում է բժիշկների հսկողության տակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առողջապահության նախարարությունը նշում է, որ Իսրայելում օրական COVID-19-ի մոտ 6 000 թեստ է անցկացվում։ Հաջորդ շաբաթ անցկացվելիք թեստերի քանակը կավելանա՝ հասնելով 10 000-ի, մյուս երկու շաբաթների ընթացքում ծրագրվում է թիվը հասցնել մինչև օրական 30 000-ի։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 601,536-ի, որից 27,441-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 133,454 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները