Բրազիլիան COVID-19-ի պատճառով փակում է օդային սահմանները բոլոր օտարերկրացիների համար

19:20   28 Մարտ 2020    149

Բրազիլիայի կառավարությունը բոլոր օտարերկրացիների համար 30 օրով փակում է երկրի օդային սահմանները կորոնավիրուսի պատճառով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բրազիլիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարարությունը։

«30 օրով արգելվում է բոլոր օտարեկրացիների մուտքը Բրազիլիա՝ անկախ ազգությունից»,- ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին, ինչպես նաև Բրազիլիայի քաղաքացիներին, միջազգային առաքելություն իրականացնող օտարերկրացիներին, բրազիլացիների մոտ բարեկամներին:

Նախօրեին Բրազիլիայի իշխանություններն արգելել են արտասահմանցիներին երկրի նավահանգիստներում իջնել։ Ներկա պահին Բրազիլիայում վարակվածների թիվը հասնում է 3 477-ի, մահացել է 93 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները