Լուկաշենկո. Մի՛ մոռացեք, որ մենք կարտոֆիլ ունենք - VIDEO

20:34   28 Մարտ 2020    261

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտնել է, որ հնդկաձավար չի լինի, կարտոֆիլ կուտեն, գրում է ONT TV Channel-ը։

«Հնդկաձավար չի լինի, պետք է կորեկով շիլա ուտենք։ Այսօր ի՞նչ շիլա եք կերել: Ես՝ կորեկով» - ասել է Լուկաշենկոն «Բելգիպս» ձեռնարկությունում աշխատակազմի հետ շփման ժամանակ։

Նախագահը հավելել է, որ հերթով բրինձ, հնդկաձավար և կորեկ է ուտում։ «Մի՛ մոռացեք, որ մենք կարտոֆիլ ունենք։ Այնպես որ, սովից չենք մեռնի։ Դա հաստատ», - եզրափակել է նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բելառուսի նախագահը բազմիցս «մտագարություն» է անվանել կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը և կոչ է արել խուճապի չմատնվել: Վերջին տվյալներով ՝ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 94 դեպք։



Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները