Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1264-ի

20:46   28 Մարտ 2020    208

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Վարակման նոր դեպքերը գրանցվել են ՌԴ 26 շրջանում, սակայն վարակակիրների թվով առաջին տեղում է Մոսկվան, որտեղ վերջին օրում հաստատվել է 114 դեպք, ևս 36 մարդ վարակվել է Մերձմոսկովյան շրջանում։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում հասել է 1264-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է մահվան մեկ դեպք։ Երկրում հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 4 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 49-ի։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 601,536-ի, որից 27,441-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 133,454 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները