Բրիտանիայում կալանավորված դեռահասը թքել եւ հազացել է թոշակառուի վրա

09:02   29 Մարտ 2020    232

Տասնչորսամյա դեռահասը դարձել է ամենաերիտասարդ կասկածյալը Մեծ Բրիտանիայում, որին մեղադրել են նրանում, որ երկրում կորոնավիրուսի տարածման ամենաթեժ ժամանակ դիտմամբ հազացել եւ փռշտացել է մարդու վրա։

Տղան կանխամտածված հազացել եւ թքել է 66-ամյա կնոջ վրա ու բղավել «կորոնավիրուս», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միաջադեպը տեղի է ունեցել Էշտոն Անդեր Լայն քաղաքում։ Դեռահասին հարձակման մեղադրանք է առաջադրվել, եւ հաջորդ շաբաթ նա դատարանի առջեւ կկանգնի։

Ոստիկանությունը նախկինում եւս հայտնել էր իրավապահների, շտապօգնության եւ այլ ծառայությունների աշխատակիցների վրա նման հարձակումների մասին եւ նախազգուշացրել էր, որ նման արարք կատարող անչափահասները, ինչպես նաեւ նրանց ծնողները կպատժվեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները