ԱՄՆ-ում ողջ գտել են 4-ամյա աղջկան, որն իր շան հետ 2 օրով կորել էր

09:09   29 Մարտ 2020    183

ԱՄՆ Ալաբամա նահանգի փոքրիկ բնակչուհին ողջ եւ առողջ գտնվել է երկօրյա անհետացումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

4-ամյա Վեդի Սայդսը, լինելով դայակի հսկողության տակ, անհետացել էր շան հետ զբոսնելու ժամանակ։ Դայակը պատմել էր, որ աղջիկն ու շունը անհետացել էին, երբ ինքն ընդամենը մեկ րոպեով շրջվել էր։

Երեխային եւ շանը որոնելու համար ուղղաթիռներ ու անօդաչուներ էին ուղարկվել։

Ավելի ուշ շերիֆի գրասենյակում պատմել էին, որ այդ երկու օրերին շունը պահպանել է իր փոքրիկ տիրուհուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները