Վրաստանի ՊՆ 6 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ imedinews.ge

09:38   29 Մարտ 2020    211

Վրաստանի ՊՆ ազգային գվարդիայի 6 աշխատակցի մոտ, որոնք մարտի 21-ից գտնվում էին ինքնամեկուսացման մեջ, հաստատվել է կորոնավիրոս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացնում է imedinews.ge-ն:

Վարակի հաստատաումից հետո ՊՆ-ում կանխարգելիչ խիստ միջոցներ են կիրառվել: Վարակվածների հետ ուղղակի կամ անուղղակի շփում ունեցող բոլոր անձինք ինքնամեկուսացվել են կամ կարանտինի մեջ են: Մասնավորապես՝ բոլոր վարակված անձինք ու նրանց հետ շփում ունեցողները տեղափոխվել են Գորիի հիվանդանոց:

Հայտնաբերվել է վարակի աղբյուրը. վարակվածներից մեկի հայտարարությամբ` ինքը շփվել է Ադրբեջանից վերադարձած հարազատի հետ:

Վարակվածների թիվը հնարավոր է մեծ չլինի, քանի որ ՊՆ նախարարի հրահանգով Ազգային գվարդիայի աշխատակիցների մեծ մասը մարտի 12-24-ն աշխատել է հեռահար: Զորանոցային ռեժիմի էին վերադարձել մարտի 21-ից, ինչը հնարավորինս փոքրացնում է վարակման տարածման չափերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները