«Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց

10:41   29 Մարտ 2020    224

Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի համար բուժման սխեմա՝ գործածելով մալարիայի բուժման «մեֆլոխին» դեղամիջոցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության պաշտոնական կայքը:

«Բարձր ընտրողականությամբ դեղն արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջջային մշակույթում և կանխում է դրա վերարտադրումը, իսկ մեֆլոխինի իմունային ճնշող ազդեցությունը կանխում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային ակտիվացումը»,- ասել է Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:

Նշվում է, որ դեղամիջոցի մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության մեթոդական հանձնարարականները՝ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները