Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի

11:15   29 Մարտ 2020    521

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 424 է, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստերից 2054-ը բացասական արդյունք է տվել:

Հայաստանի կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները