Ֆրանսիացի շախմատիստները Մուրմանսկում կորոնավիրուսի պատճառով հայտնվել են կարանտինային ռեժիմում

11:42   29 Մարտ 2020    204

Շախմատի առաջնությանը մասնակցելու համար Մուրմանսկ ժամանած ֆրանսիացի շախմատիստները տեղափոխվել են կարանտինի ռեժիմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ֆրանսիայի թիմը Մուրմանսկ էր ժամանել մարտի 12-ին, և պետք է մրցեր Ռուսաստանի, Նիդերլանդների և Իռլանդիայի հավաքականների հետ, սակայն առաջնությունը չեղարկվել է, քանի որ Իռլանդիայի թիմի շախմատիստներից մեկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել:

Ֆրանսիացի շախմատիստները այժմ գտնվում են Մուրմանսկի հիվանդանոցներից մեկում և չեն կարողանում լքել Ռուսաստանը, քամի որ մարտի 27-ին ավիահաղորդակցությունը դադարեցվել է: Թիմի անդամներից մեկը նշել է, որ իրենք պատրաստվում են մեկնել Մոսկվա և մնալ Ֆրանսիայի դեսպանատանը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները