ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից․ AP

11:56   29 Մարտ 2020    226

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից կորոնավիրուսի տարածման մասշտաբների եւ ԱՄՆ-ում ու Եվրոպայում մահացության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաեւ մի շարք երկրների ներդրած սահմանափակումներով, հաղորդում է Associated Press-ը։

ԱՄՆ իշխանությունների այդ առաջարկը հրապարակվել է շաբաթ երեկոյան։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 2 000-ը։ Ընդ որում՝ Նյու Յորքը երկրում համավարակի ամենախոշոր էպիկենտրոններից մեկն է։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 660 000-ը, մահավել է ավելի քան 30 000 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները