Տոկիոյում վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ մարտի վերջին ձյուն է տեղացել

13:27   29 Մարտ 2020    329

Ճապոնիայի մայրաքաղաքում կիրակի առավոտվանից առատ ձյուն է տեղում:

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը +1 աստիճան է: Ձյան շերտը ծածկել է կայանված մեքենաները, ծառերը, խոտերը: Ճանապարհներին մերկասառույց է, մեքենաները դանդաղ են ընթանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեռևս շաբաթ օրը Տոկիոյում տաք եղանակ էր, օրվա կեսին նույնիսկ գրանցվել է 23 աստիճան տաքություն: Իսկ ահա կիրակի, օդերևութաբանների կանխատեսումներով, Տոկիոյի մի շարք վայրերում կարող է լինել մինչև 20 սմ ձյան ծածկույթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները