Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 418-ի

14:17   29 Մարտ 2020    173

Ուկրաինայի տարածքում վերջին 12 ժամերի ընթացքում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 356-ից հասել է 418-ի:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն գործակալությունը` հղում անելով Ուկրաինայի առողջապահության նախարարությանը:

«Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 418 դեպք, նրանցից 9-ը մահվան ելքով, 5 հիվանդ առողջացել է: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակվածության 109 նոր դեպք»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները