Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն անցել է 2500-ից

15:17   29 Մարտ 2020    226

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների քանակը, հաշվի առնելով նաև Diamond Princess զբոսանավի նախկին ուղևորներին և անձնակազմի անդամներին, գերազանցել է 2500-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով NHK հեռուստաալիքին:

Մարտի 29-ի ժամը 17:00-ի դրությամբ, կես օրվա մեջ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 դեպք, որից 68-ը Տոկիոյում: Երկրում վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 2518-ի, ներառյալ զբոսանավի 712 վարակվածները: Մահացածների թիվը 65-ն է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները