Հս. Կորեան ևս 2 հրթիռ է արձակել․ Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հրվ. Կորեան արձագանքել են

16:44   29 Մարտ 2020    281

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել են Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբից։ Երկու հրթիռները անցել են 230 կիլոմետր հեռավորություն և ընկել ծովը։

Ե՛վ Հարավային Կորեայում, և՛ Ճապոնիայում ստեղծվել են այս հարձակումներին արձագանքելու շտաբներ։ Հարավկորեական իշխանությունները հայտարարել են, որ հյուսիսային հարևանների նման գործողությունները անտեղի են հատկապես այն ժամանակ, երբ աշխարհը դժնդակ օրեր է ապրում։

Հրթիռների արձակումներին արձագանքել է նաև Միացյալ Նահանգները։ Այնտեղի զինվորականները հայտարարել են, որ հետևում են գործընթացքին և կապի մեջ են իրենց դաշնակիցների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները