Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1534-ի։
Նոր դեպքերի մեծ մասը՝ 197-ը, Մոսկվայում է գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։
Կորոնավիրուսով հիվանդության կասկածանքով ՌԴ-ում բժիշկների հսկողության տակ 182,702 մարդ կա, ասվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում։
Մարտի 29-ի դրությամբ մահերի թիվը հասել է 8-ի՝ 6 անձ մահացել է Մոսկվայում, 1-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 1-ը՝ Օրենբուրգի շրջանում։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 64 մարդ։
Դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Մոսկվայում՝ 1014 դեպք, Մոսկովյան շրջանում՝ 112, և Սանկտ Պետերբուրգում՝ 42։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ռուսաստան