Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2300-ը. ТАСС

19:55   29 Մարտ 2020    255

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության դեպքերը Ֆրանսիայում հասել են 2314-ի:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր վարչությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 319 մարդ, ապաքինվել՝ 926-ը: Ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 4237-ը:

Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 37 575-ի: Հիվանդանոցում է գտնվում 17 620 մարդ, ակտիվ վարակակիր է 29 561 մարդ:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հատել է 650 000-ի շեմը, մահացածներինը՝ 30 000-ինը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը համավարակ է հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները