ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2000-ը. Worldometers

18:59   29 Մարտ 2020    246

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2020 մարդ:

Ըստ իրական ժամանակում թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող Worldometers կայքի՝ ԱՄՆ-ում այս պահի դրությամբ կա 121 066 վարակված: Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին տեղում է:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 16 940 նոր դեպք, մահացել է 324 մարդ: ԱՄՆ-ին համաճարակի տարածման ցուցանիշով հաջորդում է Իտալիան: Երրորդ տեղում Չինաստանն է, որտեղ վարակն աստիճանաբար նահանջ է ապրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները