«Ռոման» առաջին անհրաժեշտության փաթեթներ է պատրաստել իր տարեց երկրպագուների և հատուկ անակնկալ

20:22   29 Մարտ 2020    251

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային թիմի ներկայացուցիչներն առաջին անհրաժեշտության և շտապ օգնության փաթեթներ են առաքում իրենք ամենախոցելի երկրպագուներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշել է նման փաթեթներ հասցնել այս մրցաշրջանի տոմս ձեռք բերած, 75-ից բարձր տարիքի յուրաքանչյուր երկրպագուի: Փաթեթները ներառում են պաստա, թխվածքաբլիթներ, մեկ շիշ գարեջուր, 10 բժշկական դիմակ, 10 զույգ պաշտպանիչ ձեռնոց և 5 շիշ ձեռքի ախտահանիչ, ինչպես նաև Gazzetta dello Sport մարզական թերթի օրվա համարը:

«Ռոման» հատուկ անակնկալ է պատրաստել մրցաշրջանի ընթացքում տոմս ձեռք բերած ամենատարեց երկրպագուի՝ 97-ամյա Էլիսեո Լորենցետիի համար: Լորենցետին, որը ծնվել է 1923-ին՝ ֆուտբոլային ակումբի կազմավորումից 4 տարի առաջ, որպես նվեր ստացել է ակումբի մարզաշապիկը՝ թիմի ավագ Էդին Ջեկոյի ստորագրությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները