Մոսկվայում գերազանցվել է 2007 թվականի ջերմաստիճանային ռեկորդը

20:31   29 Մարտ 2020    254

Մոսկվայում կիրակի օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ 17.4 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով Հիդրոմետկենտրոնի գիտական հարցերով ղեկավար Ռոման Վիլֆանդին, ՌԴ մայրաքաղաքում գրանցված ջերամաստիճանը գրեթե մեկ աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2007 թվականին:

«Մոսկվայում այսօր ռեկորդ է գերազանցվել: 2007 թվականին ռեկորդը 16.5 աստիճան էր, որը գրանցվել է 142 տարվա օդերևութաբանական ուսումնասիրությունների արդյունքում: Այսօր՝ մարտի 29-ին, գրանցվել է 17.4, սակայն չի բացառվում, որ այն դեռ կաճի: Երեկ նույնպես ռեկորդ է գրանցվել, բայց վաղը հաստատ ռեկորդների չենք սպասում»,- ասել է Վիլֆանդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները