Իտալիայում կարանտինը կերկարաձգվի․ Rai2

10:37   30 Մարտ 2020    249

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան հայտարարել է, որ Իտալիայում ապրիլի 3-ից երկարաձգվելու են կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է Rai2 հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, որ Իտալիայում իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: «Չի կարելի նվազեցնել զգոնությունը, չի կարելի պատրանքներ ստեղծել: Զսպման միջոցներն ավարտվում են ապրիլի 3-ին, և ես կարող եմ ասել, որ դրանք անպայման կերկարաձգվեն», – հայտարարել է Սպերանտցան:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները