Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի

11:00   30 Մարտ 2020    257

Ռուսաստանում, այդ երկրի Գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ արդեն երեք դեղամիջոց է ստեղծվել, որոնք կարող են օգտագործվել ընդդեմ կորոնավիրուսային ինֆեկցիայի։

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԳԱ բժշկա-կենսաբանական գիտությունների սեկցիայի ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Չեխոնինին։

Վերջինս նշել է, որ մի քանի տարի առաջ ի հայտ է եկել հակավիրուսային տրիազավիրին կոչված պրեպարատը, սակայն այսօր պատրաստ է վերջինիս հատուկ՝ ինկալյացիոն ձեւը, որը կարելի է օգտագործել միայն բացառապաես ռեսպիրատորային ինֆեկցիաների բուժման մեջ։ «Ես վստահ եմ, որ այն առավել կիրառելի կարող է լինել կորոնավիրուսի բուժման համար»,- ասել է ակադեմիկոս Չեխոնինը։

Նա նշել է նաեւ ֆավիպիրավիր եւ ֆորտեպեն պրեպարատները։ Առաջինը արդեն ճապոնացիների կողմից մշակվել էր, իսկ երկրորդը ստեղծվել է ֆոսպրենիլի հիմքի վրա, որը օգտագործում են կենդանիներին կորոնավիրուսից բուժելու համար։ Ֆորտեպենը, ըստ ռուս գիտնականի, արդեն անցել է նաեւ կլինիկական փորձաքննություն եւ այժմ գրանցման փուլում է, որից հետո կարող է տրամադրվել փորձարկումների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները