Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում

11:54   30 Մարտ 2020    457

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները օգնում են Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նրա խոսքով, իրենք Իտալիային փոխանցում են «շատ բան, ինչը անհրաժեշտ չէ Միացյալ Նահանգներին»:

Ինչպես նշել է ամերիկյան առաջնորդը, Սպիտակ տունը Իտալիային օգնում է նաև փողով: «Մենք շատ ենք օգնում Իտալիային», – շեշտել է Թրամփը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը օգնում է նաև Իսպանիային, որը նույնպես տառապում է COVID-19-ից:

«Մենք աշխատում ենք բոլորի հետ», – եզրափակել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները