Ավստրալիան 80 մլրդ դոլար կհատկացնի աշխատողներին աջակցելու համար

12:21   30 Մարտ 2020    192

Ավստրալիայի իշխանությունները հատկացնում են մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար այն աշխատողների աշխատավարձի վճարումը փոխհատուցելու համար, որոնց գործատուները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են խոցելի պայմաններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Նրա խոսքով` աշխատանքը կորցրած աշխատողները, ինչպես նաև նրանք, որոնց ընկերությունները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են ծանր վիճակում, կստանան շուրջ 920 ԱՄՆ դոլար ամեն ամիս կես տարվա ընթացքում: Ինչպես նշել է Մորիսոնը, դա կազմում է երկրում միջին աշխատավարձի 70 տոկոսը:

Ավստրալիայի առողջապահության նախարարության տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 4 հազար 93 դեպք, 16 մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները