Կորոնավիրուսը խնդիրներ կստեղծի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար

12:34   30 Մարտ 2020    239

2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիան բարդություններ կստեղծի Օլիմպիական խաղերի նախապատաստական աշխատանքների եւ մարզումների համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Le Dauphine-ը։ Ըստ Էստանգեի, կազմկոմիտեն ստիպված է լինելու վերանայել բոլոր պլանները, ինչը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ օլիմպիական ցիկլը, որը սովորաբար ձգվում է չորս տարի, կկրճատվի երեք տարվա։

Բացի այդ, չի բացառվում, որ ի հայտ գան նաեւ ֆինանսական բնույթի խնդիրներ։ Այդուհանդերձ, Էստանգեն հույս է հայտնել, որ իրենք կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները